Երեկ Բաքվում «Հայաթ Ռեջենսի» հյուրանոցի շենքի առջեւ, որտեղ ապրում է միջազգային գիտական համաժողովում մասնակցելու նպատակով Ադրբեջանի մայրաքաղաք ժամանած, հայ բնապահպանների խումբը, կրկին բողոքի ակցիա է կայացել հայերի գալստյան դեմ: Մոտ 20 կանայք պիկետ են անցկացրել, որը կազմակերպել էին Ժողովրդավարական կուսակցությունը, Ժողովրդական ճակատ կուսակցությունը, «Հեյրաթ», «Յուրդաշ» միությունները, «Ղարաբաղի ազտագրման կազմակերպություն»-ը: Ոստիկանությունը չի խանգարել հավաքվածներին պիկետ անցկացնել: Ակցիայի մասնակիցները վանկարկում էին` «Հայեր դուրս Բաքվից», «Ամոթ նրանց, ով հայերին Բաքու է հրավիրել»: Այնուհետեւ ոստիկանների խորհրդով կանայք ժամանակից շուտ ավարտել են ակցիան եւ ցրվել: Պիկետի մասնակիցներից ոչ ոք չի ձերբակալվել: Հիշեցնենք, որ երկու օր առաջ նույն տեղում ոստիկանությունը ցրել էր չարտոնված բողոքի հանրահավաքը ընդդեմ հայ գիտնականների Բաքու ժամանելուն: Ցույցի մասնակիցները ձերբակալվել էին, սակայն նրանցից ոչ մեկին մեղադրանք չի ներկայացվել:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: