AM
2 September 2009 - 13:04 AMT

Սեպտեմբերի 5-ին Դսեղում կբացվի «Թումանյանական հեքիաթների օր» խորագրով փառատոն

Սեպտեմբերի 5-ին Հովհաննես Թումանյանի հարազատ գյուղում` Դսեղում, տեղի կունենա Թումանյանական հեքիաթների օր խորագրով չորրորդ միջազգային տիկնիկային փառատոնի բացումը: Փառատոնի կազմակերպան գաղափարը պատկանում է տիկնիկավարների միջազգային ընկերակցության Հայաստանյան կենտրոնին: Փառատոնի նպատակն է աջակցել երիտասարդ սերնդի էսթետիկ դաստիարակության զարգացմանը:

«Շնորհիվ մեր փառատոնի տեղի է ունենում նոր թատրոնների ծնունդ եւ այն թատրոնների վերածնունդ, որոնք վերջին ժամանակներում համարվում էին մեռած, ինչէ մեր` փառատոնի կազմակերպիչներիս համար, հանդիսանում է ամենակարեւոր ձեռքբերումը», – մամլո ասուլիսի ժամանակ ասել է փառատոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Սաֆարյանը:

Նա նաեւ հավելեց, որ փառատոնի մեկ այլ ձեռքբերումներից է մասնակիցների թվի աճը շնորհիվ այն բանի, որ բազմաթիվ մասնակիցներ, որոնք մասնակցել էին նախորդ տարիներին, այս տարի փառատոնին եկել են իրենց գործընկերների հետ:

«Թումանյանական հեքիաթների օր» չորրորդ միջազգային տիկնիկային փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Հովհաննես Թումանյանի արձանի մոտ, որը գտնվում է գրողի հարազատ Դսեղ գյուղի կենտրոնական հրապարակում: Բացումից հետո կմեկնարկի ներկայացումների շարքը:

Փառատոնի բացմանը ավանդական հերոսներից բացի երեխաներին կներկայացվեն նաեւ հերոսներ հայկական այնպիսի նոր հեքիաթներից, ինչպիսիք են Հրեշիկ Նենսին Նունե Սարգսյանի հեքիաթից եւ Դիլլի Արջուկը Նինա Հովնանյանի հեքիաթից:

Փառատոնը կտեւի մինչեւ սեպտեմբերի 11-ը, որում կմասնակցեն տիկնիկավարներ Հայաստանից, Արցախից, Վրաստանից, Լիտվայից, Սլովենիայից, Հունգարիայից ովքեր էլ հանդես կգան 18 ներկայացումներով: Փառատոնի շրջանակներում տիկնիկավար-վարպետները եւ տիկնիկավար-դերասաննեը տեղի բնակիչներին կսովորեցնեն իրենց արհեստը: Փառատոնի օրերին կհայտարարվի մրցույթ տիկնիկային հեքիաթ-ներկայացման ժամանակակից ներկայացում գրելու համար: