Եվրախորհրդի խորհրդարանական Վեհաժողովի ադրբեջանական պատվիրակությունը մտադիր է ԵԽԽՎ-ի առաջիկա նստաշրջանում բարձրացնել հարց այն մասին, որ Հայաստանը ունի զանգվածային ոչնչացման զենք: Պատգամավոր Ռաֆայել Հուսեյնովի խոսքերով` Ադրբեջանի պատգամավորները գարնանային նստաշրջանի ընթացքում գործընկերների քննարկմանը կներկայացնեն նաեւ փաստաթղթեր, որոնք առնչվում են «ռուսաստանյան զենքի անօրինական փոխանցմանը Հայաստանին», ինչպես նաեւ «զավթած տարածքում քիմիական զենքի եւ S-300 տեսակի հրթիռների տեղադրմանը»: Հայկական պատվիրակությունը մտադիր է պատասխանել Բաքվում պատրաստվող սադրանքին:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: