AM
16 April 2002 - 18:15 AMT

ԱՄՆ ԿՈՆԳՐԵՍԸ ՀԱՎԱՆՈՒԹՅԱՆ Է ԱՐԺԱՆԱՑՐԵԼ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆԸ` ԱԴՐԲԵՋԱՆԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ԱՄՆ կոնգրեսը հավանության է արժանացրել վարչակազմի կողմից ներկայացված օրինագիծը, որը նախատեսում է օգնություն ցուցաբերել Ադրբեջանին անվտանգության բնագավառում: Այդ մասին հայտարարել է նախկին ԽՍՀՄ երկրների օգնության հարցերով պետդեպարտամենտի համակարգող Ուիլյամ Թեյլորը: Նրա խոսքերով` Միացյալ Նահանգները մտադիր են Ադրբեջանին օգնություն ցուցաբերել նաեւ սահմանների պահպանման, ահաբեկչությունը ֆինանսավորող աղբյուրների հայտնաբերման, կաշառակերության դեմ պայքարի գործում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: