AM
16 April 2002 - 18:18 AMT

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՀԵՏԱՁԳԵԼ Է ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԴԵՄ «Ա1+» ՀԵՌՈՒՍՏԱԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՑԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ

Տնտեսական հարցերով դատարանը մեկ շաբաթով հետաձգել է Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ «Ա1+» հեռուսաընկերության ղեկավարության ներկայացրած հայցի քննարկումը: Որոշվել է հայցվորներին ժամանակ տրամադրել գործին վերաբերող փաստաթղթերին ծանոթանալու համար: Այդ որոշումը դատարանի մուտքի մոտ հավաքված պիկետի մասնակիցների մոտ վրդովմունք է առաջացրել: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի դեմ կազմակերպված ցույցին մասնակցում է մոտ 150 մարդ: Հիշեցնենք, որ «Ա1+» հեռուստաընկերության հիմնադիրները գտնում են, որ 37-րդ դեցիմետրային հաճախականության վրա հեռարձակման իրավունքի վերաբերյալ մրցույթը անց է կացվել հանձնաժողովի կողմից օրենքի կոպիտ խախտումներով:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: