Հեռուստատեսության եւ ռադիոյի օրենքում փոփոխություններ մտցնելու նախաձեռնությամբ հանդես եկած Ազգային ժողովի պատգամավորները կարողացել են հավաքել իրենց գործընկերների անհրաժեշտ քանակության ստորագրությունները` խորհրդարանի արտահերթ նիստ հրավիրելու համար: Այսօր ժամը 18:30-ին պատգամավորները կհավաքվեն, որպեսզի քննարկեն, մասնավորապես, օրենքի այն դրույթները, որոնք սահմանում են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի ձեւավորման եւ լիազորությունների կարգը: Հիշեցնենք, որ օրենքի անկատարությունը խորհրդարանականները նկատել են այն բանից հետո, երբ անցկացված մրցույթի արդյունքում 37-րդ դեցիմետրային հաճախականության վրա եթեր դուրս գալու իրավունքը, որը նախկինում պատկանում էր «Ա1+» հեռուստաընկերությանը, տրվել է «Շարմ» ընկերությանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: