AM
15 April 2002 - 18:40 AMT

ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ «ՌՈՍՏԵԼԵԿՈՄ» ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑԵԼ Է ԻՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆԸ

Երեւանում այսօր բացվել է ռուսաստանյան «Ռոստելեկոմ» ընկերության ներկայացուցչությունը, որը հեռահաղորդակցության ոլորտում ամենախոշոր ֆիրմաներից մեկն է համարվում: Ներկայացուցչության հանդիսավոր բացման արարողությանը մասնակցելու համար Երեւան է ժամանել կապի եւ ինֆորմատիզացիայի նախարար Լեոնիդ Ռեյմանը: Նա այսօր հանդիպել է երկրի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ռեյմանին ընդունել է նաեւ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Ենթադրվում է, որ «Ռոստելեկոմ» ներկայացուցչության բացումը կապված է ընկերության ձգտումով` բջջային կապի մենաշնորհատեր հանդիսացող «ԱրմենՏել» ընկերության մենաշնորհի ժամկետի ավարտից հետո տեղ զբաղեցնել հայկական մոբիլ կապի շուկայում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: