AM
7 September 2009 - 08:59 AMT

Աննա Մայիլյանը համերգով հանդես կգա Ստոկհոլմում

Սեպտեմբերի 24-ին մեցո-սոպրանո Աննա Մայիլյանը համերգով հանդես կգա Ստոկհոլմում` Royal Palace Music Festival ամենամյա փառատոնի շրջանակներում: Համերգում, որն անցնելու է թագավորական պալատի առջեւ, կհնչեն Արամ Խաչատուրյանի, Առնո Բաբաջանյանի եւ այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:

Շվեդիայի մայրաքաղաքում Մայիլյանի հետ միասին ելույթ կունենան նաեւ Հասմիկ Լեյլոյանը (քանոն), Անի Ղազարյանը եւ Նարինե Մարդոյանը (դաշնամուր), Ֆելիքս Մինասյանը (թավջութակ), հաղորդում է Royal Festivals-ի պաշտոնական կայքը:

Royal Palace երաժշտական փառատոնը Սոտկհոլմի թագավորական պալատի առջեւ անցնում է 1970թ.: Ամեն տարի փառատոնին մասնակցում են շվեդ եւ արտերկրի կատարողներ: