AM
7 September 2009 - 11:44 AMT

Երեւանում տեղի կունենա Ռուբեն Փաշինյանի եւ Դավիթ Խաչիյանի գրքերի շնորհանդեսը

Սեպտեմբերի 9-ին Երեւանի Կամերային թատրոնում «P.R. Creative Teamworkե խումբը եւ Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամը կազմակերպում են գրողներ Ռուբեն Փաշինյանի «Եռաբաժանում կամ (P.R.)2» եւ Դավիթ Խաչիյանի «Տուրիստական գործակալի խոստովանությունը» ռուսալեզու գրքերի շնորհանդեսը:

Նշենք, որ «Եռաբաժանում կամ (P.R.)2»-ն Ռուբեն Փաշինյանի թվով արդեն հինգերորդ գիրքն է: Ռ. Փաշինյանը նաեւ հեղինակ է հետեւյալ ժողովածուների`«Համր մարգար», «Ս.մ.Ս.ե, ,P.R.»(&…) եւ Հայաստանում առաջին հեղինակային աուդիոգրքի (,P.R.ե (&…) գրքի աուդիո տարբերակը):

Սպասվում է նաեւ «Եռաբաժանում կամ (P.R.)2» գրքում տեղ գտած պիեսի բեմադրությունը` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում:

Ինչ վերաբերում է «Տուրիստական գործակալի խոստովանությունըե գրքին, ապա այն Դավիթ Խաչիյանի երրորդ գիրքն է: Դ. Խաչիյանի հեղինակած «Զրադաշտի անտիպներից» ,«12» գրքերը, ի տարբերություն «Տուրիստական գործակալի խոստովանությունըե գրքին» գրված են հայերենով: Դավիթ Խաչիյանը նաեւ մի շարք հոդվածների եւ թարգմանությունների հեղինակ է:

Նշենք, որ «P.R. Creative Teamwork» խումբը կազմված է «կամավորներից», ովքեր իրենց ջանքերն ուղղում են
տարաբնույթ մշակութային միջոցառումների եւ նախագծերի կազմակերպմանն ու իրականացմանը:

Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամը ստեղծվել է մեկ տարի առաջ եւ իր գործունեությամբ նպաստում է Հայաստանի, ինչպես նաեւ Սփյուռքի ռուսալեզու գրողների միջեւ կապերի ամրապնդմանը` իր շուրջ համախմբելով աշխարհի տարբեր երկրներից մի քանի տասնյակ ռուսալեզու հայ գրողների, որոնցից շատերը տարբեր միջազգային գրական մրցանակների մրցանակակիրներ են:

Տեղեկացնենք նաեւ, որ «P.R. Creative Teamwork» խումբը եւ Ռուսալեզու գրողների աջակցության հիմնադրամը, միավորելով ջանքերը, համատեղ աշխատում են մի շարք նախագծերի շուրջ: Այսպես, առաջիկայում անցկացվելիք նման համատեղ ծրագրերից է Երեւանում անվանի գրող Սերգեյ Դովլատովի հուշ-երեկոյի կազմակերպումը: