AM
13 April 2002 - 17:21 AMT

ԱՊՐԻԼԻ ՎԵՐՋԻՆ ՏՐԱԲԶՈՆՈՒՄ ԿԿԱՅԱՆԱ ԹՈՒՐՔԻԱՅԻ, ԱԴՐԲԵՋԱՆԻ ԵՎ ՎՐԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ

Ապրիլի վերջին Տրաբզոն քաղաքում կկայանա Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի նախագահների հանդիպումը: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Վիլայաթ Գուլիեւը: Նրա խոսքերով` հանդիպմանը կստորագրվի եռակողմ համաձայնագիր` ահաբեկչության, կազմակերպված հանցագործությունների, թմրաբիզնեսի եւ զենքի անօրինական վաճառքի դեմ պայքարի վերաբերյալ: Փաստաթուղթը կստորագրեն երեք պետությունների ներքին գործերի նախարարները: Հիշեցնենք, որ ԱՊՀ երկրների Կոլեկտիվ անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Վալերի Նիկոլայենկոն օրերս հայտարարել է, որ ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ ադրբեջանա-վրացա-թուրքական համաձայնագրի հնարավոր կնքումը անհանգստացնում է Ռուսաստանի Դաշնությանը:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: