AM
12 April 2002 - 18:39 AMT

ԲԱՔՎՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՎՈՂ ԹԵՐԹԻ ՏՎՅԱԼՆԵՐՈՎ ԱԴՐԲԵՋԱՆՈՒՄ ԳՈՐԾՈՒՄ ԵՆ ՅՈԹ ԻՍԼԱՄԱԿԱՆ ԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բաքվում հրատարակվող «Հյուրրիեթ» թերթը հավաստիացնում է, որ Հարավային Կովկասի տարածքում գործում են յոթ ահաբեկչական կազմակերպություններ, որոնց նպատակն է` այդ տարածաշրջանում իսլամական պետության ստեղծումը: Այդ բոլոր կազմակերպությունները իրենց օղակները ունեն Ադրբեջանում: Հայտնի է, որ դրանցից մի քանիսը սերտ կապերի մեջ են «թիվ մեկ ահաբեկիչ» Ուսամա բեն Լադենի հետ: Հիշեցնենք, որ Քենիայում ԱՄՆ դեսպանատունը պայթեցնելու հրամանով ֆաքսը ուղարկվել է «Ալ Քաիդայի» գործակալների կողմից հենց Բաքվից: Միայն 1996-ից 1998 թվականը ընկած ժամանակահատվածում թիվ մեկ ահաբեկիչ Ուսամա բեն Լադենը 60 անգամ կապվել է հեռախոսով Բաքվի հետ եւ բանակցություններ է վարել տեղի իր ներկայացուցիչների հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: