Այն բանից հետո, երբ հիվանդանոց է տեղափոխվել իսրայելցի սնայպերի կողմից վիրավորված, հայկական վանքի սպասավոր Արմեն Սինանյանը, զորքերի կողմից շրջափակված Բեթղեհեմի Սուրբ Ծննդյան եկեղեցում մնացել են վեց հայ քահանաներ: Շրջափակումը շարունակվում է արդեն տասը օր: Սուրբ հայրերը ոչ մի շփում չունեն եկեղեցու տարածքում ապաստան գտած պաղեստինցիների հետ, որոնց թվում, Թել-Ավիվի հավաստիացմամբ, կան ահաբեկիչներ «Խամազ» եւ «Իսլամական ջիհադ» խմբավորումներից, որոնք մասնակցել են Երուսաղեմում պայթյունների կազմակերպմանը: Հայ եկեղեցականների առաջարկը` պաղեստինցիների համար միջանցք բացելու վերաբերյալ, կտրականապես մերժվում է իսրայելցիների կողմից, որոնք պնդում են եկեղեցում գտնվող բոլոր արաբների անհապաղ ձերբակալության անհրաժեշտությունը: Այնինչ, տվյալներ կան այն մասին, որ այսօր Մերձավոր Արեւելք ժամանած, ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը մտադիր է հանդիպել Հայ առաքելական եկեղեցու Պաղեստինի աթոռի ներկայացուցիչների հետ: Դեռեւս հայտնի չէ, թե հատկապես ում հետ պետք է զրուցի Փաուելը` պատրիարք Թորգոմի, թե Սուրբ Ծննդյան եկեղեցու մերձակա հայկական վանքի վանահոր հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: