AM
12 April 2002 - 18:39 AMT

ԵՐԵՎԱՆ Է ԺԱՄԱՆԵԼ ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀՈՂԸ

Այսօր առավոտյան Հարավային Կովկասի տարածաշրջանում շրջագայության շրջանակներում Թբիլիսիից Երեւան է ժամանել Եվրոպայի Խորհրդի Նախարարների կոմիտեի նախագահող, Լիտվայի արտաքին գործերի նախարար Անտանաս Վալիոնիսը: Երկօրյա այցի օրակարգում են` հանդիպումներ Հայաստանի նախագահի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, արտաքին գործերի, ներքին գործերի, արդարադատության նախարարների, գլխավոր դատախազի, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի անդամների եւ խորհրդարանական խմբակցությունների եւ պատգամավորական խմբերի ղեկավարների հետ: Ենթադրվում է, որ Վալիոնիսը կայցելի Մամուլի ազգային ակումբ եւ Երեւանում ԵԱՀԿ գրասենյակ, ինչպես նաեւ կլինի Էջմիածնում, որտեղ կհանդիպի Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: