Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը այս տարվա ընթացքում կայցելի Բաքու: Ինչպես հայտնի է, այս օրերին Հայաստանում եւ Ադրբեջանում ամերիկյան դեսպանատների ղեկավարների փոխադարձ այցելությունների մասին պայմանավորվածության շրջանակներում, այս շաբաթվա սկզբին Երեւան էր այցելել Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոս Ուիլսոնը: «Արմինֆո» գործակալության տվյալներով, այցելությունների նպատակն է` ավելի լիարժեք պատկերացում կազմել Հայաստանի եւ Ադրբեջանի առջեւ ծառացած հիմնախնդիրների վերաբերյալ, ինչպես նաեւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատման ուղղությամբ ԱՄՆ-ի կողմից ավելի արդյունավետ աշխատանք տանելու հնարավորությունների մասին: Երեւանում Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հանդիպել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի, արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի եւ այլ պաշտոնական անձանց հետ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: