AM
12 April 2002 - 18:42 AMT

ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԵՎ ԱՖՂԱՆՍՏԱՆՈՒՄ ԵՐԿՐԱՇԱՐԺ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՑԵԼ

Ապրիլի 11-ին 21.30 Վրաստանի տարածքում Րիխտերի սանդղակով 4-5 բալ ուժգնության երկրաշարժ է տեղի ունեցել: Հայաստանի կառավարությանը կից սեյսմիկ պաշտպանության Ազգային ծառայության տվյալներով, էպիկենտրոնը գտնվում էր Թբիլիսիից դեպի հյուսիս-արեւելք 25 կիլոմետր հեռավորության վրա: Հնարավոր վնասների մասին տվյալները ճշտվում են: Հայտնի է, որ Հայաստանի տարածքում փլուզումներ չկան: Այնինչ, այսօր 9.00 տեղական ժամանակով ուժեղ երկրաշարժ է տեղի ունեցել Աֆղանստանում Քաբուլից դեպի հյուսիս-արեւելք 150 կիլոմետր հեռավորության վրա: Ցնցումների ուժգնությունը հասել է ինը բալի: Վնասի ծավալները դեռեւս հայտնի չեն:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: