«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն եւ Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանը (ՀՊՃՀ) համագործակցության պայմանագիր են ստորագրել, հաղորդում է ընկերության մամլո ծառայությունը: Այս համագործակցության հիմնական նպատակն է` պատրաստել եւ վերապատրաստել որակյալ կադրեր եւ մասնագետներ երկաթուղային փոխադրամիջոցների ոլորտում:
Պոլիտեխնիկական ինստիտուտի խնդիրն է պատրաստել մասնագետներ ինժեներական եւ ինժեներա-տնտեսական ոլորտում` բակալավրի, մագիստրոսի եւ հետազոտողի կրթական ծրագրերի միջոցով: Ծրագրերը կնորացվեն եւ կքննարկվեն Պոլիտեխնիկական ինստիտուտի առաջատար մասնագետների կողմից, հաշվի առնելով ՀԿԵՈՒ-ի կողմից ներկայացված հարցերը, որոնք պահանջում են գիտագործնական լուծումներ:
Առաջին համագործակցության փորձը Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի հետ կայացավ ամռանը, երբ ՀԿԵՈՒ-ն ներգրավեց Պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողներին ամառային ուղեւորակտար փոխադրումների կազմակերպան գործում: Նրանք կատարեցին ուսուցողական ուղեւորություններ Երեւան-Բաթում միջազգային հաղորդակցության ուղեւորատար գնացքով:
Ինչպես նշվում է հաղորդության մեջ, այսօր կայացած Հայաստանի Պետական ճարտարագիտական համալսարանի ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի հանդիպման ժամանակ, ՀԿԵՈՒ-ի գլխավոր տնօրեն Շեվկետ Շայդուլինը շնորհակալություն հայտնեց ուսանողներին`Վահան Արշակյանին եւ Տիգրան
Ենգոյանին պաշտոնական պարտականությունները պարտաճանաչ կերպով կատարելու եւ ընկերության արտադրական գործունեությանն ակտիվ մասնակցելու համար:
ՀԿԵՈՒ ՓԲԸ-ն, հանդիսանալով Ռուսաստանի Երկաթուղու ԲԲԸ դուստր ձեռնարկության 100-րդ ընկերությունը, Հայաստանի երկաթուղու կոնցեսիոներն է: Կոնցեսիոն ղեկավարման ժամկետը` 30 տարի է, 10 տարի երկարացման իրավունքով առաջին 20 տարին աշխատելուց հետո` երկկողմանի համաձայնությամբ: