AM
11 September 2009 - 14:05 AMT

Հայաստանում 2009թ. ընթացքում 33 հաշվապահ որակավորման վկայական են ստացել

Ամփոփվել են սեպտեմբերի 8-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում անցկացված հաշվապահների որակավորման քննության արդյունքները, հաղորդում է նախարարության մամլո ծառայությունը: Համաձայն հաղորդագրության` քննությանը մասնակցել է 11 դիմորդ, որոնցից չորսին շնորհվել են որակավորման վկայականներ: Հրավիրված դիմորդներից չորսը չեն ներկայացել քննությանը:

Այս տարվա ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունում անց է կացվել հաշվապահների որակավորման ընդհանուր թվով 7 քննություն, որոնց արդյունքներով շնորհվել է որակավորված հաշվապահի 33 վկայական: Հայաստանի Հանրապետությունում 11.09.2009թ. դրությամբ ուժի մեջ է 176 հաշվապահ որակավորման վկայական: