AM
14 Սեպտեմբեր 2009 - 14:43 AMT

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետի հետ Հայաստանի նախագահի հանդիպում նախատեսված չէ

Հայաստան-Թուրքիա քաղաքական երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման ձգտումն ինքնին ենթադրում է տարբեր մակարդակներում հայ եւ թուրք պաշտոնյաների հանդիպումների անցկացում: Սակայն, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային օրացույցում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ նման հանդիպում նախատեսված չէ: Այդ մասին նշվում է Հայաստանի նախագահի մամլո քարտուղար Սամվել Ֆարմանյանի հաղորդագրության մեջ:

Ինչպես նշում է Սամվել Ֆարմանյանը, սեպտեմբերի 21-ին, Սերժ Սարգսյանը Երեւանում կմասնակցի Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ իր անունից տրվելիք ավանդական պաշտոնական ընդունելությանը: