Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արմեն Խաչատրյանը եւ Հայաստանում Շվեյցարիայի դեսպան Շտեֆան Շպեկը այսօր Երեւանում քննարկել են պաշտոնական Բեռնի կողմից Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության փաստի ճանաչման հեռանկարը: Ինչպես հայտնի է, սույն թվականի հունիսին շվեյցարական խորհրդարանի քննարկմանը կներկայացվի 1915 թվականի ցեցղասպանությունը ճանաչող բանաձեւի նախագիծը: Հայտարարության տակ, որը կոչ է անում քվեարկել այդ բանաձեւի օգտին, ստորագրել են շվեյցարական խորհրդարանի 200 պատգամավորներից 115-ը, ընդ որում ստորագրողների թվում են խոսնակը եւ փոխխոսնակը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: