AM
15 September 2009 - 08:00 AMT

Այսօր պետք է լրանար Հրանտ Դինքի 55 ամյակը

Սեպտեմբերի 15-ին պետք է լրանար հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի 55 ամյակը: 2007 թվականի հունվարի 19-ին նրա ողբերգական մահը եւս մեկ անգամ հաստատեց, որ Թուրքիայում մարդու իրավունքներն ու ծագումը վտանգի տակ են:

Գրեթե երկու տարի տեւած դատավարությունից հետո ապանության մեջ մեղավորներն այդպես էլ չդատապարտվեցին: Գործի առնչությամբ նորանոր մանրամասներ են հայտնաբերվում, մասնավորապես, Դինքի սպանությանն «Էրգենեկոն» ահաբեկչական կազմակերպության անդամների մեղսակցությունը: Հրանտ Դինքին սպանած 18-ամյա Օգյուն Սամաստը դատավարության ընթացքում սպանության պահին չափահաս է ճանաչվել: Վերջին դատական նիստերից մեկում պարզվել է, որ պատվերի անմիջական կատարողը բոլորովին այլ մարդ էր:

Հրանտ Դինքի սպանությունից հետո Թուրքիայից հեռացել է նոբելյան մրցանակակիր Օրհան Փամուկը, որին նույնպես ֆիզիկական հաշվեհարդար էր սպառնում:

Համաձայն Ստամբուլի քաղաքապետի որոշման, քաղաքի փողոցներից մեկը, որն անմիջականորեն հարում է խմբագրության գրասենյակին, որի մոտ սպանվել էր Դինքը, կկրի նրա անունը:

Այսօր Ստամբուլում տեղի կունենա Հրանտ Դինքի անվան ամենամյա մրցանակի բաշխման արարողությունը: