AM
15 Սեպտեմբեր 2009 - 09:14 AMT

Հակոբ Հակոբյանը չի պատրաստվում հրաժարվել իր մանդատից

«Ես չեմ հրաժարվել եւ չեմ պատրաստվում հրաժարվել պատգամավորական մանդատից: 2008 թվականի մարտի մեկին տեղի ունեցածի մասին գիտի ողջ Հայաստանը, եւ դրա համար խորհրդարանական հանձնաժողով անհրաժեշտ չէ», – հայտարարել է ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ժողովրդական պատգամավոր» խմբի անդամ Հակոբ Հակոբյանը : Նրա խոսքերով, նա հավատարիմ է մնում իր դիրքորոշմանը: «Ես միշտ եղել եմ եւ կմնամ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողքին»,- ասել է Հակոբյանը, հաղորդում է PanARMENIAN.Net-ի խորհրդարանում հավատարմագրված թղթակիցը: