«Ժառանգություն» կուսակցությունը նախագահի հետ հայ-թուրքական Արձանագրությունների քննարկմանը մասնակցելու պաշտոնական գրավոր հրավեր չի ստացել»,- հայտնել է կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Նրա խոսքով, կուսակցությունն արդեն մասնակցել է նման քննարկումներին եւ հիասթափվել, թեեւ Սաֆարյանը չի բացառել կուսակցության մասնակցության հնարավորությունը հայ-թուրքական Արձանագրությունների շուրջ այդ խորհրդակցություններին: «Հաշվի առնելով կուսակցության փորձը` գրավոր հրավեր ստանալու դեպքում մենք կորոշենք` արդյոք մասնակցելու ենք, թե ոչ»,- ասել է Ստեփան Սաֆարյանը:






