«Պետք չէ մեծ աղմուկ բարձրացնել այն բանից, ինչը հիմա տեղի է ունենում «Ժառանգությունում»: Նման բան կարող է լինել ցանկացած կուսակցության հետ», – Երեւանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը` մեկնաբանելով կուսակցության իրադրությունը: Նրա խոսքերով կուսակցությունն արդեն հաղթահարել է դժվարությունները:
Իր հերթին «Ժառանգություն» կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը հավելեց, որ կուսակցությունից հեռացնելու մասին որոշումներն ընդունվել են համաձայն կանոնադրության: «Դա անօրինական չէ», – նշեց նա:
Նա նաեւ նշեց, որ կուսակցության նախկին ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը, ով վերջերս վայր դրեց իր պատգամավորական մանդատը, գտնվում է Հայաստանում: «Րաֆֆի Հովհաննիսյանն անձամբ կներկայացնի հասարակությանն իր դիրքորոշումը», – ասաց Սաֆարյանը` հավելելով, որ ճիշտ չէ առանց որեւիցե մեկի թույլտվության հրապարակել ներքին թղթաբանությունը, անկախ այն բանից, թե գաղտնի է այն, թե ոչ:






