Այսօր Երեւանում կայացել է Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Ադրբեջանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպան Ռոսս Ուիլսոնը: Նախագահի մամլո ծառայությունից տեղեկանում են, որ զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային հիմնախնդիրներին վերաբերող հարցերի լայն շրջանակ` մասնավորապես ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը: Զրույցին մասնակցել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Օրդուէյը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: