AM
16 September 2009 - 07:46 AMT

Հայաստանը մասնակցում է հեռուստատեսային ֆիլմերի եւ ծրագրերի «Ոսկե դահիրա» փառատոնին

Խանտի Մանսիյսկում բացվել է հեռուստատեսային ֆիլմերի եւ ծրագրերի «Ոսկե դահիրա» փառատոնը: Մասնակցության հայտ է ներկայացրել 154 հեռուստաընկերություն: Հայաստանի, Գերմանիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Նիդերլանդների եւ Խանտի Մանսիյսկի ստեղծագործական խմբերն իրենց աշխատանքներն են ուղակել, հույս ունենալով ստանալ «Ոսկե դահիրան»: Անվանակարգերի քանակն այս տարի կրճատվել է, հասնելով 9-ի, եւ արդյունքում փառատոնը մշակութային եւ ազգագրական բնույթ է ձեռք բերել: Ի տարբերություն նախորդ տարիների, այս փառատոնում աշխատանքների ցուցադրությունը սկսվել էր բացումից եւ հեղինակների հետ ծանոթությունից շատ առաջ, գրում է tyumen.rtf.ru-ն: