AM
16 September 2009 - 09:40 AMT

Սեպտեմբերի 18-ին Երեւանում տեղի կունենա հայկական եւ ռուսական ռոք խմբերի համերգը

Սեպտեմբերի 18-ին Երեւանի Շառլ Ազնավուրի անվան հրապարակում տեղի կունենա ավանդական ամենամյա համերգ` հայկական եւ ռուսական ռոք խմբերի մասնակցությամբ:

Ռոքի սիրահարների առջեւ հանդես կգան երկուական ռոք խմբեր Ռուսաստանից ու Հայաստանից` «Էպիդեմիա», «Կորսիկա», «Նաիրի» եւ «Էվա»:

Արդեն երրորդ տարին է ինչ Երեւանի Մոսկվայի տունը կազմակերպում է ռուս եւ հայ ռոք խմբերի համատեղ համերգներ: