AM
16 Սեպտեմբեր 2009 - 10:40 AMT

Հայաստանի խորհրդարանը լսել է ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների մասին

Հայաստանի Ազգային ժողովում ներկայացվել է ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունը 2008 թվականի մարտի 1-2-ը Երեւան քաղաքում տեղ գտած իրադարձությունների եւ դրանց պատճառների ուսումնասիրման վերաբերյալ: Հաշվետվությունը ներկայացրել է հանձնաժողովի ղեկավար ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: Ինչպես հաղորդում է խորհրդարանում հավատարմագրված PanARMENIAN.Net-ի թղթակիցը, հաշվետվության ներկայացումից հետո կսկսվի հանձնաժողովի գործունեության քննարկումը:

Հանձնաժողովի եզրակացությունները կրում են խորհրդատվական բնույթ եւ պարտադիր կատարման ենթակա չեն: