AM
16 Սեպտեմբեր 2009 - 10:50 AMT

ՀՀԿ. Ժամանակավոր հանձնաժողովն արել է իր լիազորությունների մեջ մտնող ամեն ինչ

«Մարտի 1-ի Փաստահավաք հանձնաժողովը մեծ աշխատանք է տարել, եւ ես կարծում եմ, որ պատգամավորները հավանություն կտան հանձնաժողովի ղեկավար Սամվել Նիկոյանի հաշվետվությանը», – լրագրողներին հայտարարել է ՀՀԿ խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը: Նրա խոսքերով, մեկ ու կես տարվա ընթացքում հանձնաժողովը շատ լավ է աշխատել, սակայն, միանգամայն հասկանալի է, որ բոլոր հարցերին պատասխանել հնարավոր չէ:

«Հանձնաժողովն արել է իր լիազորությունների մեջ մտնող ամեն ինչ: Ես կարծում եմ, որ հաշվետվությունն առավել լիարժեք կլիներ, եթե ընդդիմության ներկայացուցիչները բոյկոտի փոխարեն մասնակցեին հանձնաժողովի աշխատանքին: Անհրաժեշտ է նաեւ ընդգծել, որ հանձնաժողովի որոշումը հիմք չէ դատավարության համար, նրա եզրակազությունները զուտ խորհրդատվական բնույթ են կրում», – ընդգծել է Շարմազանովը: