13 հոգուց կազմված` Հայաստանի պատվիրակությունը կմասնակցի 10-րդ բնապահպանական համաժողովին, որը տեղի կունենա Բաքվում ապրիլի 15-16-ը ԵԱՀԿ հովանավորությամբ: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը, համաժողովի ընթացքում նախատեսվում է քննարկել Հարավային Կովկասի տարածաշրջանի ջրային ռեսուրսների մաքրության պահպանման եւ ռացիոնալ օգտագործման հետ կապված հիմնահարցեր: Հայկական պատվիրակության կազմում են` ՀՀ բնապահպանության նախարարի խորհրդական Էլեոնորա Գրիգորյանը, ՀՀ բնապահպանության նախարարության մոնիտորինգի կենտրոնի ղեկավար Թամարա Հովհաննիսյանը, նույն նախարարության աշխատակից Վլադիմիր Նարիմանյանը, ինչպես նաեւ, բնապահպանության ոլորտում մասնագիտացող, հասարակական եւ գիտական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: