Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը հաստատում է ՀՀ ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ներկայությունը ՄԱԿ Գլխավոր վեհաժողովի 64-րդ նստաշրջանին: Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին է հաղորդել ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղարի պաշտոնակատար Տիգրան Բալայանը, Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Նյու-Յորքում է գտնվելու սեպտեմբերի 26-29-ը:






