AM
25 June 2003 - 18:34 AMT

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԻՆԻՆԵՐԸ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԵՆ ԲՈՐԴՈՅԻ «VINEXPO» ՏՈՆԱՎԱՃԱՌՈՒՄ

Ֆրանսիական Բորդո քաղաքում ընթացող «VINEXPO» գինիների տոնավաճառում առաջին անգամ ներկայացվել են հայկական գինիները: ՀՀ ԱԳՆ մամլո ծառայության հաղորդագրության համաձայն, Երեւանի կոնյակի գործարանի եւ «Վեդի Ալկո» ընկերության արտադրանքը առաջին իսկ օրվանից հարուցել է տոնավաճառ այցելած մասնագետների հետաքրքրությունը: Աղբյուրի համաձայն, այդ հեղինակավոր ցուցահանդեսը անցկացվում է երկու տարին մեկ անգամ, ուստի եւ հավակնորդները ստիպված են լինում սպասել մի քանի տարի: Այդ իմաստով Հայաստանի մասնակցությունը բացառություն է, եւ պայմանավորվածությունն այդ մասին ձեռք էր բերվել Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան եւ «VINEXPO»-ի ղեկավարության միջեւ նախորդ տոնավաճառի ժամանակ: Ներկայիս տոնավաճառում իրենց արտադրանքը ներկայացնելու հնարավորություն է ընձեռնվել միայն 40 երկրների: