AM
9 April 2002 - 19:28 AMT

ԱԲՈՒ-ԴԱԲԻԻ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՑԱԴՐՈՒՄ Է ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԿԻՆՈՆԿԱՐ

Ապրիլի 8-ից Աբու-Դաբի քաղաքի հեռուստատեսությունը (Միացյալ Արաբական Էմիրաթներ) սկսում է «Անմեղները» վավերագրական կինոնկարի ցուցադրումը, որը նվիրված է 1915 թվականի հայոց ցեղասպանությանը: Կինոնկարը նկարահանված է վավերագրական նյութերի հիման վրա, որոնք հավաքել են հեռուստաընկերության լրագրողները վերջերս Երեւան կատարած այցի ընթացքում: Ֆիլմի ցուցադրումը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ՄԱԷ այցի նախօրեին մեծ քաղաքական նշանակություն ունի երկու երկրների փոխհարաբերություններում:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: