AM
9 April 2002 - 18:41 AMT

ԼՂՀ ԱԳ ՆԱԽԱՐԱՐԸ ՓԱՐԻԶՈՒՄ ՀԱՆԴԻՊԵԼ Է ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀԻ ՀԵՏ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ԼՂՀ արտաքին գործերի նախարար Նաիրա Մելքումյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ֆիլիպ դը Սյուրմենի հետ: Զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այցի ընթացքում Ն. Մելքումյանը հանդիպել է հայ համայնքի մի շարք ազդեցիկ կազմակերպությունների ղեկավարների, որոնց հետ քննարկել է Ղարաբաղի եւ սփյուռքի կապերի ամրապնդման միջոցները:

Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: