Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոեչարյանն այսօր հայտարարել է, որ 2002 թվականին երկրում կստեղծվի 25 հազար նոր աշխատատեղ: Նրա խոսքերով` դա այն մինիմումն է, որը կարելի է վստահորեն կանխատեսել: Միեւնույն ժամանկ, պետության ղեկավարը նշել է, որ հնարավոր է նաեւ հասնել ավելի մեծ ցուցանիշի, եթե ընդդիմությունը ընտրարշավի ընթացքում չլարի իրադրությունը: Համաձայն նախագահի կանխատեսման, մոտ 12 հազար աշխատանքային տեղ կարելի է ստեղծել վերջին ժամանակներս արագ զարգացող քաղաքաշինության շնորհիվ: 8 հազարից ոչ պակաս մարդ աշխատանքով կապահովվի արդյունաբերության բնագավառում: Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալներով, անցյալ տարի Հայաստանում ստեղծվել է 44 հազար նոր աշխատանքային տեղ, որը 4 հազարով ավել էր նախագահի կանխատեսումից:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: