Մոսկվայում աշխատանքային այցով գտնվող Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է իր ռուսաստանյան գործընկեր Սերգեյ Իվանովի հետ: Բանակցությունների ընթացքում քննարկվել են ռազմական եւ ռազմա-տեխնիկական համագործակցության հեռանկարները երկու երկրների միջեւ: Շոշափվել են նաեւ հարցեր, որոնք առնչվում են Հայաստանի պետական սահմանի համատեղ հսկմանը եւ Կոլեկտիվ անվտանգության պայմանագրի շրջանակներում համագործակցությանը:
Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը “PanARMENIAN.Net”-ի վրա պարտադիր է: