Սեպտեմբերի 16-ին Բելգիայում Հայաստանի դեսպան Ավետ Ադոնցը հանդիպել է Բելգիայի Սենատի նախագահ Արման դե Դեկերի հետ: Ողջունելով դեսպանին` Սենատի նախագահը գոհունակություն հայտնեցերկկողմհարաբերությունների զարգացման տեմպերով: Զրուցակիցները դրական գնահատեցին երկու երկրների կողմից տնտեսական համագործակցության նպատակով ձեռնարկվող պարբերական քայլերը:
Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում տեղի ունեցած վերջին զարգացումներին: Սենատի նախագահը ողջունեց հայ թուրքական հարաբերություններում արձանագրված առաջընթացը` բարձր գնահատելով Հայաստանի նախագահի նախաձեռնությունը: Արման դե Դեկերի խնդրանքով` դեսպան Ադոնցը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցությունների ներկա փուլը:
Հանդիպման ընթացքումքննարկվեցինառաջիկայում Արման դե Դեկերի Հայաստան կատարելիք այցելության նախապատրաստական աշխատանքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:






