AM
17 Սեպտեմբեր 2009 - 17:14 AMT

ՀՀ ԱԺ երեք պատգամավորներ զրկվել են պատգամավորական մանդատներից

Հայաստանի Ազգային Ժողովի պատգամավորներ Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը եւ Սասուն Միքայելյանը զրկվել են պատգամավորական մանդատներից: Նման որոշում է ընդունել այսօր ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Վերոնշյալ խորհրդարանականները զրկվում են պատգամավորական մանդատներից, քանի որ իրենց առնչությամբ դատավճիռներ են ուժի մեջ մտել

Բոլոր երեք պատգամավորները դատապարտվել են մարտի 1-ի գործով: Նրանց զանգվածային անկարգությունների կազմակերպման մեղադրանք էր առաջադրվել: Սասուն Միքայելյանը մեղադրվել է նաեւ զենքի անօրինական պահման մեջ: Ներկայումս նա բանտարկության մեջ է գտնվում: