Վաղվանից ՀՀ Հանրային Խորհուրդը կսկսի հայ – թուրքական հարաբերությունները կարգավորող արձանագրությունների քննարկումները: Այս մասին լրագրողներին հայտնեց Հայաստանի Հանրային Խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը: «Սկզբում քննարկումները կանցկացվեն առանձին հանձնաժողովներում, այնուհետեւ Հանրային Խորհուրդը կքննարկի նրանց կողմից առաջադրված առաջարկները», – հայտարարեց Հանրային Խորհրդի նախագահը: