Այսօր Հայաստանի Ազգային գրադարանում անցավ միջոցառում նվիրված հանրահայտ հայ երգահան Ավետ Տերտերյանի հիշատակին: Միջոցառմանը ներկա էին նրա հարազատները, բարեկամները, երաժշտագետներ եւ ուղղակի նրա տաղանգի երկրպագուները:
Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան երաժշտագետներ, որոնք քննարկում էին նրա երաժշտությունը եւ հանճարեղ սիմֆոնիաները: Ցուցադրվեց ֆիլմ Ավետ Տերտերյանի կյանքի եւ ստեղծագործության մասին: Այնտեղ ներկա էին նաեւ Ավետ Տերտերյանի կինը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր Ռուբեն Ասատրյանը, «Երկրաշարժ» օպերայի բեմադրող ռեժիսոր Լեւոն Իվանյանը, երաժշտագետ Գոհար Շաղոյանը եւ ուրիշներ:
«Ավետ Տերտերյանը Կոմիտասից եւ Արամ Խաչատուրյանից հետո մեծագույն կոմպոզիտորներից է», – այս խոսքերը բազմիցս կրկնվում էին միջոցառման ժամանակ:
Ինքն երգահանն ասում էր «Պետք չէ չափազանցնել յուր նշանակությունն այս աշխարհում»:
Ավետ Տերտերյանը համոզված սիմֆոնիստ է, միայն նվագախումբն էր, որ համապատասխանում էր նրա տիեզերքի հնչունային պատկերացմանը, իսկ միակ երաժշտական գործիքները, որոնք նա թույլ էր տալիս երկար մենակատարել` դա հնագույն քյամանչան եւ դուդուկն էր: Գրեթե իր ողջ երաժշտությունը Տերտերյանը գրել էի մենության մեջ Սեւանի ափին` Այրիվանքում: Նա չէր կարող ստեղծագործել իր քաղաքից եւ երկրից դուրս, միայն այստեղ` հայրենիքում նա ստանում էր եռանդ եւ ուժեր ստեղծագործելու համար:
Ավետ Տերտերյանը ծնվել է 1929 հուլիսի 29-ին Բաքվում: Սովորել է Երեւանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայում` կոմպոզիցիայի բաժնում: 19 տարեկանում նա գրեց իր առաջին «Օրորոցայինը»: Ստեղծեց 8 սիմֆոնիա, օպերա եւ խմբերգային ստեղծագործություններ: Նա մահացավ 1994թ. դեկտեմբերի 11 -ին: