AM
18 Սեպտեմբեր 2009 - 07:01 AMT

Հայաստանի նախագահը Հունաստանում ՀՀ դեսպան է նշանակել Գագիկ Ղալաչյանին

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել Վահրամ Կաժոյանին Հունաստանի Հանրապետությունում եւ համատեղության կարգով, Ալբանիայի, Խորվաթիայի, Կիպրոսի, Սերբիայի եւ Սլովենիայի Հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպանի պարտականություններից ազատելու մասին:

Նախագահ Սերժ Սարգսյանի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աթենք):