AM
18 Սեպտեմբեր 2009 - 08:40 AMT

Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում լսումներ տեղի կունենան հայ-թուրքական արձանագրությունների շուրջ

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԺ-ում խորհրդարանական լսումներ տեղի կունենան հայ-թուրքական արձանագրությունների շուրջ:

Լսումներն ենթադրում են համակողմանի քննարկումներ քաղաքական եւ հասարակական կազմկերպությունների եւ վերլուծական կենտրոնների ներկայացուցիչների մասնակցությամբ, հաղորդում է ՀՀ ԱԺ մամլո ծառայությունը: