AM
18 Սեպտեմբեր 2009 - 13:53 AMT

Հայաստանը հրավիրված չէ Բաքու` ՍԾՏՀ-ի խորհրդաժողովին

Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը չի ուղարկել Հայաստանին պաշտոնական հրավեր ՍԾՏՀ անդամ երկրների արտակարգ իրավիճակների համակարգի ղեկավարների խորհրդաժողովին մսանակցելու համար: Այս մասին PanARMENIAN.NET թղթակցին հաղորդեց ՀՀ ԱԻՆ-ն մամլո քարտուղար Սուսաննա Աբրահամյանը:

Այսօր ադրբեջանական 1news.az տեղեկատվական գործակալությունը լուրեր տարածեց այն մասին, որ Հայաստանը հրաժարվել է մասնակցել այդ խորհրդաժողովին:

ՍԾՏՀ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ալթայ Էֆենդիեվի խոսքերով «Կազմակերպությունը հրավերներ ուղարկել էր ՍԾՏՀ-ի անդամ բոլոր երկրներին, այդ թվում նաեւվ Հայաստանին, սակայն հայկական կողմը հրաժարվեց, չնշելով պատճառը»:

Խորհրդաժողովի աշխատանքին չմասնակցեց նաեւ Ալբանիան:

ՍԾՏՀ-ի անդամ երկրներն են` Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հայաստանը, Ռուսաստանը, Սերբիան, Ուկրաինան, Թուրքիան, Հունաստանը եւ Վրաստանը: