Ոչ մի հայ պատմաբան չի համաձայնվի զբաղվել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմամբ: Այս մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ պատմական հարցերով զբաղվով ենթադրյալ հանձնաժողովի գործունեության մեխանիզմները պետք է հստակեցվեն: Օրինակ հարց է ծագում. ինչպե՞ս պետք է որոշվի հանձնաժողովի աշխատանքի օրակարգը», – նշեց թուրքագետը:
Նա նաեւ նշեց, որ Թուրքիան անկասկած ամեն կերպ կփորձի օրակարգի մեջ հավելել Հայոց ցեղասպանության քննարկման հարցը: «Նրանք կարող են առաջարկել ուսումնասիրել օսմանյան արխիվները, որոնք նրանք համարում են հայկական կողմի դեմ իրենց հաղթաթուղթը: Բայց ինչպես հայտնի է, Հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստաթղթերը, որոնք պահվում էին օսմանյան արխիվներում ոչնչացված են», – նշեց Մելքոնյանը: Նրա խոսքերով հայ – թուրքական փոխհարաբերություններում բացի Հայոց ցեղասպանության հարցից կան բազմաթիվ պատմական հարցեր, որոնք փակ են հետազոտման համար: «Ցանկանում եմ նշել, որ ոչ մի հանձնաժողով չունի լիազորություններ որոշելու, թե արդյոք եղել է Ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, թե ոչ», – նշեց թուրքագետը:






