«Մենք կողմ ենք Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը, եւ ակտիվ մասնակցելու ենք այդ թեմայով խորհրդարանական լսումներին», – այսօրվաճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Սաֆարյանը:
Նրա խոսքերով ոչ թե հայ – թուրքական արձանագրություններն են խոչընդոտում Ղարաբաղի հարցի լուծմանն ու Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը, այլ ինչպես Թուրքիայի, այնպես էլ Ադրբեջանի քաղաքական որոշ շրջանակներ, որոնք ձգտում են կապել հայ – թուրքական հարաբերությունների կարգավորումը վերը նշված խնդիրների հետ: «Պարզ է մի բան, որ հայ – թուրքական հարաբերությունների կարգավորումը չի կարող լինել ցեղասպանության միջազգային ճանաչման եւ Ղարաբաղի խնդրի գնով», – նշեց Արամ Սաֆարյանը:






