AM
18 September 2009 - 17:26 AMT

Հայաստանում անցնում է «Թումանյանական հեքիաթի օր» չորրորդ միջազգային փառատոնը

Այօր Երեւանում Հովհաննես Թումանյանի տան թանգարանի մոտ հավաքվել էին բոլոր թումանյանական հեքիաթների հերոսները` Քաջ Նազարը, Ուստիանը, շունն ու կատուն, Անբան Հուռին եւ այլն: «Թումանյանական հեքիաթի օր» փառատոնը արդեն չորրորդ տարին է, որ հավաքում է իր շուրջ ոչ միայն Հայաստանի , այլ նաեւ ԱՊՀ-ի տարբեր երկրների երեխաներին: Սկսած 2006 թ-ից Միջազգային տիկնիկային միության նախագահ Արմեն Սաֆարյանի ղեկավարությամբ փառատոնը կազմակերպվում է ամեն տարի:

Այս տարի «Թումանյանական հեքիաթի օր» միջազգային փառատոնը անցավ Թումանյանի հարազատ գյուղում` Դսեղում, սեպտեմբերի 5-11-ը: Կազմակերպվել էին տարբեր տիկնիկային ներկայացումներ, վարպետության դասեր եւ ցուցադրվեցին մանկական ֆիլմեր: Երեխաները ներկայացրեցին մի քանի բեմադրություններ իրենց ինքնաշեն տիկնիկներով: Փառատոնին մասնակցեցին երեխաներ Ռուսաստանից, Սլովենիաից, Հունգարիայից, Լեհաստանից եւ Լիտվայից: