AM
18 Սեպտեմբեր 2009 - 18:19 AMT

Լեւոն Տեր-Պետրոսյանը մտադիր չէ առաջադրել իր թեկնածությունը Սերժ Սարգսյանի հրաժարականի դեպքում

«Ինչքան էլ որ ՀԱԿ-ը չլարի իր ուժերը, միայնակ այն չի կարող հասնել իշխանափոխության, դա կարելի է անել ամբողջ ընդդիմադիր դաշտի միավորման պարագայում», – այսօր Մատենադարանի մոտ կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեց Հայ Ազգային Կոնգրեսի ղեկավար Լեւոն Տեր-Պետրոսյանը:

Նրա խոսքերով, Սերժ Սարգսյանի հրաժարականի եւ արտահերթ ընտրությունների դեպքում նա չի առաջադրի իր թեկնածությունը, բայց պայմանով, որ այն չի առաջադրի նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հանրահավաքի վերջում մասնակիցենրի թիվն ավելացավ` հասնելով 5 հազարի, ովքեր հանրահավաքի ավարտից հետո երթով անցան մայրաքաղաքի գլխավոր պողոտայով: