AM
19 Սեպտեմբեր 2009 - 08:50 AMT

Գերմանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը

Գերմանիան ողջունում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը: Այդ մասին հայտարարեց Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նրա խոսքերով, երկու երկրների միջեւ հարաբերությունների բարելավումը կարող է հաղթահարել գոյություն ունեցող շատ խնդիրներ:

Կանցլերը նաեւ ընդգծեց, որ յուրաքանչյուր բանավեճ հարկավոր է լուծել երկխոսության միջոցով: «Թուրքիայի կառավարությունը ընդունեց համարձակ որոշում քրդական հարցի վերաբերյալ, պետք է նաեւ լուծել հայ-թուրքական հաշտեցման խնդիրը»,-ընդգծեց Մերկելը, գրում է թուրքական Hurriyet թերթը: