AM
21 September 2009 - 10:28 AMT

Ռուսաստանում գրանցվել է «խոզագրիպից» մահացության առաջին դեպքը

Ռուսաստանում գրանցվել է A (H1N1) գրիպից մահացության առաջին դեպքը` մահացել է վերջերս Բուլղարիայից ժամանած բժշկուհին, հաղորդել է Իվանովսկու անվան վիրուսաբանության ինստիտուտի տնօրեն, Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Դմիտրի Լվովը: Այդ մասին հաղորդում է «Վեստի» հեռուստաալիքը:

«Մահից մեկ օր առաջ նրա մոտի նյութերը մեզ փոխանցվեցին: Մենք անհապաղ «խոզագրիպ» ախտորոշեցինք, սակայն չէինք կարող միջոցներ ձեռնարկել, եւ նա հաջորդ օրը մահացավ»,-ասել է Դմիտրի Լվովը:

«Ռոսպոտրեբնադզորի» տվյալներով, սեպտեմբերի 17-ի դրությամբ, երկրում A (H1N1) գրիպից մահացածների քանակը կազմել է 372: Հիվանդների թվում մեծամասնությունն արտերկրում հանգստից կամ ուսումից վերադարձած անձիք են: