AM
22 September 2009 - 13:23 AMT

Սեպտեմբերի 24 Երեւանում կկայանա «Dominatus» vox orchestran նվագախմբի առաջին ելույթը

Սեպտեմբերի 24 Երեւանում կկայանա «Dominatus»- vox orchestran նվագախմբի առաջին ելույթը, որը կոչված է յուրովի ներկայացնել դասական ստեղծագործությունները:

«Dominatus» vox orchestran-ը իր երաժշտության նոր հնչյունավորման շնորհիվ նվագախմբին նոր «ձայն» է հաղորդում»:

«Հայաստանում սա միակ նմանատիպ նվագախումբն է եւ չնայած երիտասարդ կազմին կատարում է երաժշտությունը բարձր մակարդակով, իսկ դիրիժոր Նատալի Գալստյանը ձգտում է ինքնատիպ լինել»,- ասաց Հայաստանի Երաժշտական ընկերության նախագահ Դավիդ Ղազարյանը:

«21 Դարի արվեստ» հիմնադրամի նախագահ Հարություն Մարգարյանն իր հերթին նշեց. «Dominatus» vox orchestran-ի ստեղծման գաղափարը Նատալի Գալստյանի մտահղացումն է: Վերջերս նա կիսվեց ինձ հետ այդ մասին: Եւ ահա երկու օր անց նվագախումբը կներկայանա դասական երաժշտության սիրահարներին»:

Երաժշտական գործիքների ձայնին կնմանակեն 14 վոկալիստներ, լրացնելով 15 երաժիշտների կատարումը, որոնք ընտրվել են մրցույթի արդյունքում:

«Յուրաքանչուր նվագախմբի երաժիշտ գործադրել է մեծ ճիգեր նվագախմբի կայացման համար: Եւ մենք հույս ունենք, որ «Dominatus»- ի առաջին ելույթը հաջողակ կլինի»,- ասաց նվագախմբի հիմնադիր եւ դիրիժոր Նատալի Գալստյանը:

«Dominatus» vox orchestran-ը համագործակցում է Հայաստանի Երաժշտական ընկերության եւ «21 Դարի արվեստ» հիմնադրամի հետ: Համերգի հովանավորն է VivaCell-MTC ընկերությունը: