Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարԱրթուր Բաղդասարյանը սեպտեմբերի 22-ին ընդունել էՀայաստանում Իսպանիայինորանշանակ դեսպան Խուան Անտոնիո Մարկ Պուժոլին (նստավայրը` Մոսկվա):
Զրուցակիցները քննարկել են հայ-իսպանական երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկուստեք կարեւորվել է հայ-իսպանական հարաբերությունները բոլոր ուղղություններով զարգացնելու անհրաժետությունը:
Քննարկվել են նաեւ հարավ-կովկասյանտարածաշրջանին առնչվողխնդիրներ: Արթուր Բաղդասարյանը նշել է, որ Հայաստանը կողմ է տարածաշրջանի բոլոր երկրների միջեւ համագործակցության հաստատմանը:
Անդրադարձ էեղել նաեւ հայ-թուրքականհարաբերությունների կարգավորմանխնդրին: Դեսպանի խնդրանքով Արթուր Բաղդասարյանը ներկայացրել է հայկական կողմի դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, մասնավորապես` նա նշել է, որ Հայաստանը կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանն առանց նախապայմանների, հաղորդում է Հայաստանի Ազգային անվտանգությանխորհրդիքարտուղարի մամլոգրասենյակը:






